Այսօր

Հայաստանի պատմության թանգարանը նոր գրքեր է հրատարակել

  03 Մարտ 2021  128 դիտում
Հայաստանի պատմության թանգարանը նոր գրքեր է հրատարակել

Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես-վաճառք, որը տեղի կունենա մարտի 3-ին՝ ժամը 15։00 Հայաստանի Նկարիչների միությունում։ Շնորհանդեսին ներկա կլինեն նաև գրքերի հեղինակները, որոնք հանդես կգան կարճ զեկույցներով և կներկայացնեն տարիների այն ծավալուն աշխատանքը, որն իրականացրել են մինչ գրքերը ընթերցողների դատին հանձնելը: Շնորհանդես-վաճառքին ներկայացվող գրքերն են՝  

1. «Հայկական գորգերի զարդաձևերի ծագումնաբանությունն ու իմաստաբանությունը», Երևան 2020  Հեղինակ՝ Լ․ Ավանեսյան,  

2. «Սիլլոգե․ հայկական դրամների. Հայաստան. Կիլիկիա. Հ. 5. Լևոն IV, Կի, Կոստանդին III, Կոստանդին IV և Լևոն V», Երևան 2020 Հեղինակ՝ Ռ․ Վարդանյան (գիրքը հայերեն և անգլերեն է),

3. «Ատրպետի «Գիտական արկածները» և վիշապ քարակոթողների հայտնագործումը», Երևան 2020 Հեղինակ՝ Ա․ Բոբոխյան,

4. Ալբոմ-կատալոգ «Նորավանք Ամաղու» /«Վանքեր և վանական համալիրներ» շարքից, Երևան 2020, ՀՊԹ։

Գրքերը տպագրվել են թանգարանում պահվող արխիվային նյութերի գիտական ուսումնասիրության հիման վրա:

«Այս գրքերից յուրաքանչյուրը մեր ազգային մշակույթի առանցքային ճյուղերց մեկն է ներկայացնում և այսօր, ավելի քան երբևէ, մենք մեզ ճանաչելու, մեր մշակությը ճշգրիտ ուսումնասրելու  և նաև գիտելիքով զինված աշխարհին ներկայանալու խնդիր ունենք»,- Erit.am-ի հետ զրույցում ասում է թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։

Դեռ նախորդ տարվանից թանգարանում ընթանում են շինարարական աշխատանքներ, և Ա. Ղազարյանի խոսքով՝ վերաբացումից հետո նախատեսում են ունենալ նաև ընթերցասրահ, որտեղ ընթերցողները հնարավորություն կունենան տեղում ուսումնասիրելու թանգարանի հրատարակած գրքերը և օգտվելու թանգարանի հարուստ գրադարանից: Հրատարակումից հետո բոլոր գրքերի նմուշներից կտրամադրվի նաև Հայաստանի ազգային գրադանանին և մասնակի՝ մասնագիտական գրադարաններին: Այս պահին Հայաստանի պատմության թանգարանի հրատարակած բոլոր գրքերը կարելի է ձեռք բերել նաև առցանց-վաճառասրահից:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ