Այսօր

Մուլտիմեդիա արտադրության ուսումնական ծրագիր մարզային լրագրողների համար

  03 Մարտ 2021  109 դիտում
Մուլտիմեդիա արտադրության ուսումնական ծրագիր մարզային լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է մուլտիմեդիա արտադրության ուսումնական ծրագիր մարզերի լրագրողների և լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողների համար։ Մուլտիմեդիան լրագրողին հնարավորություն է տալիս թեման ավելի խորությամբ ներկայացնել՝ օգտագործելով բազմաթիվ գործիքներ և հնարքներ։

Ծրագիրն իր մեջ ներառում է 

  • թեմատիկ դասընթացներ և պրակտիկ հանձնարարություններ, 
  • անհատական և խմբային աշխատանք,
  • մուլտիմեդիա նախագծերի պատրաստում և հրապարակում։

Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 2 ամիս։

Դասերը կսկսվեն ապրիլին և կանցկացվեն շաբաթական 2 անգամ առցանց տարբերակով, ընթացքում կկազմակերպվեն նաև մասնագիտական քննարկումներ և աշխատանքային հանդիպումներ ՄՆԿ գրասենյակում։

Մասնակիցները

  • կսովորեն լրագրողական նյութի վրա աշխատելու նրբությունները,
  • կծանոթանան մուլտիմեդիա հարթակներին և գործիքներին,
  • կաշխատեն թիմով և կստեղծեն առնվազն մեկ ամբողջական մուլտիմեդիա նախագիծ։

Կարող են դիմել

  • լրատվամիջոցներում աշխատող լրագրողները,
  • ազատ թղթակիցները,
  • լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողները։

Նախապատվությունը կտրվի այն դիմողներին, որոնք իրենց մարզի/բնակավայրի մասին կարևոր ու հետաքրքիր պատմության գաղափար կներկայացնեն, ունեն ֆոտո/վիդեո նկարահանման կամ այլ գործիքներով աշխատելու փորձ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։

Դիմելու վերջնաժամկետը 2021 թ-ի մարտի 15-ն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարինե Քոչարյանին՝ mkocharyan@mediainitiatives.am էլ․փոստի հասցեով կամ +374 95 58 36 35 հեռախոսահամարով։

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ