Այսօր

1C ներդրման և սպասարկման մասնագետ

  05 Մարտ 2021  132 դիտում
1C ներդրման և սպասարկման մասնագետ

Ռեսալ Սոֆտ ՍՊԸ–ն փնտրում է 1C ներդրման և սպասարկման մասնագետ։

 
 Վերջնաժամկետ՝ 01 Ապրիլ 2021

 Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

 Կատեգորիա՝ Այլ ՏՏ

 Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

 Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն՝

Ռեսալ Սոֆտը փնտրում է 1C ներդրման և սպասարկման մասնագետի՝ թիմին միանալու և մեր նոր հաջողությունները կիսելու համար։

Աշխատանքային պարտականություններ

Ի՞նչով են զբաղվում 1C ներդրման և սպասարկման մասնագետները մեզ մոտ։

-Ուսումնասիրում են նոր հաճախորդի բիզնեսի հիմնական պրոցեսները,

-️Պլանավորում են դրանց ավտոմատացման համար անհրաժեշտ լուծման ներդրումը,

-️Ուղեկցում են հաճախորդին՝ ծրագրային ներդրման պրոյեկտի ողջ ընթացքում,

-️Իրականացնում են հաճախորդների սպասարկման գործընթացը։

Անհրաժեշտ հմտություններ

Ի՞նչ է անհրաժեշտ մեզ մոտ 1C սպասարկման մասնագետ լինելու համար։
- Բարձրագույն կրություն տնեսագիտական, ֆինանսական կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 3 տարվա 1С-ով աշխատանքային փորձ + 1С ներրդմանը մասնակցության փորձ,

- Լեզուների իմացություն – հայերեն, ռուսերեն,

- MS Excel-ի տիրապետում,
- Լինել պարտաճանաչ, կազմակերպված, աշխատասեր, սովորելու ու աճելու մեծ ձգտումով, կիրթ շփվելու և թիմում աշխատելու հմտությամբ։

Մեր թիմը պատրաստ է փոխանցել անհրաժեշտ բոլոր գիտելիքները և սեփական փորձը՝ որպես 1С սպասարկման մասնագետ արագ կայանալու և հաջողության հասնելու համար։
Մեզ հետ աշխատանքն ունի մի շարք առավելություններ․
-Դուք աշխատում եք հաճելի, ընկերական թիմում,
-Դուք առաջ եք գնում մեզ հետ միասին, անընդհատ սովորում և հմտանում եք Ձեր մասնագիտության մեջ,
-Ունենում եք առաջխաղացման բազմաթիվ հնարավորություններ։

Աշխատանքի վայրը․ ք․ Երևան, Հ․ Քոչարի 4

Աշխատավարձը կքննարկենք հարցազրույցի ժամանակ։

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Լրացուցիչ տեղեկություն

CV-ներն ուղարկել office@resalsoft.am էլ. հասցեով։ Թեմա դաշտում նշել պաշտոնը, որի համար դիմում եք։ 

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ