Այսօր

ԱԳՄ-ների և POS տերմինալների տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ

  05 Մարտ 2021  147 դիտում
ԱԳՄ-ների և POS տերմինալների տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ

«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է ԱԳՄ-ների և POS տերմինալների տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ։


 Վերջնաժամկետ՝
11 Մարտ 2021

 Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

 Կատեգորիա՝ Բանկային/Վարկային

 Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

 Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն՝

«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է նպատակասլաց և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել բանկոմատների, այլ ինքնասպասարկման սարքավորումների և POS-տերմինալների ընթացիկ սպասարկում։
  • Կատարել POS-տերմինալների գրանցում, փոփոխություն, փակում ԱրՔա համակարգում և Բանկի ներքին ծրագրում, միացում ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին։
  • Կատարել ԱրՔա պրոցեսինգային կենտրոնից ՓԻՆ ծածկագրով ծրարների, POS-տերմինալների և փաստաթղթերի տեղափոխում Բանկ։
  • Իրակացնել բանկոմատների կողմից առգրավված քարտերի տեղափոխում Բանկ։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 1 տարվա բանկային աշխատանքային փորձը ցանկալի է
  • Լեզուների իմացություն
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
  • Բանկային օրենսդրության իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն
  • Ընդհանուր զարգացվածություն և հետաքրքրասիրություն
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
  • Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն / լարված գրաֆիկով աշխատելու կարողություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Լրացուցիչ տեղեկություն

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

Անձնական հմտություններ

Խնդիրների լուծում

Այս աշխատանքին հնարավոր է դիմել միայն ստորև Դիմումի ընթացակարգին հետևելով։

Դիմումի ընթացակարգ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։ 

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ