Այսօր

Հաճախորդների սպասարկման և վաճառքների մասնագետ

  05 Մարտ 2021  132 դիտում
Հաճախորդների սպասարկման և վաճառքների մասնագետ

Renshin ընկերությունը փնտրում է սպասարկման և վաճառքների մասնագետ։

 
 Վերջնաժամկետ՝ 02 Ապրիլ 2021

 Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

 Կատեգորիա՝ Վաճառքի/սպասարկման կազմակերպում

 Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

 Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն՝

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի կողմից։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտը բնակելի և առևտրահասարակական, հյուրանոցային համալիրների կառուցապատումն ու հետագա սպասարկումն է, ինչպես նաև ընկերության կողմից կառուցված համալիրների առևտրահասարակական տարածքների վարձակալության հանձնումը: 

Հիմնական գործունեությանը զուգահեռ «Ռենշին»-ը անմիջական  մասնակցություն է  ունեցել երկրի անշարժ գույքի քաղաքակիրթ ու միջազգային չափանիշներին ձգտող շուկայի ձևավորմանը, տնտեսության զարգացման ծրագրերին, ինչպես նաև ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը:

Շարունակական զարգացմանը զուգահեռ «Ռենշին»-ը ընդլայնում է թիմը՝ ներգրավվելով եռանդուն, ուսմանն ու զարգացմանը, ինչպես նաև արդյունքին միտված աշխատակիցների։ Ներկայումս դիտարկում ենք խանդավառ մասնագետների՝ վաճառքի թիմին ազատ հաստիքը լրացնելու նպատակով։ Տվյալ աշխատակիցը պատասխանատվություն է կրելու ընկերության առաջարկվող ծառայությունների ներկայացման, վաճառքների իրականացման, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Ներկայացնել ընկերությունն ու ծառայությունները պոտենցիալ և ներկա հաճախորդներին, ինչպես նաև տեղեկացնել նոր ծառայությունների առանձնահատկությունների մասին,
  • Հասկանալ և յուրացնել ներկայացվող ծառայությունները ու ապրանքները՝ ուսումնասիրելով բնութագրերը, հնարավորությունները և առանձնահատկությունները, մրցակցային համեմատական պատկերը շուկայում,
  • Ժամանակին և արդյունավետ կերպով պատասխանել հաճախորդների հարցումներին դեմ առ դեմ և/կամ հեռախոսային տարբերակով, 
  • Հասկանալ գնորդի պահանջներն ու հետաքրքրությունները, իրականացնել վաճառքներ, կառուցել ռապորտ,
  • Համագործակցել անմիջական՝ վաճառքների, ինչպես նաև ողջ «Ռենշին» թիմի հետ՝ ապահովելով ընկերության առաջատար դիրքը շուկայում։

Պահանջվող որակներ

  • Փայլուն ներկայացուցչական հմտություններ
  • Հայերեն գրագետ և սահուն հաղորդակցման հմտություն
  • Հաճախորդների գերազանց սպասարկման և հաղորդակցման հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու և «ոտքի վրա» մտածելու կարողություն
  • Բանակցելու և պրոֆեսիոնալ դրսևորվելու կարողություն
  • Սովորելու, աճելու և զարգանալու միտվածություն
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես մրցակցային առավելություն
  • Աշխատանքային փորձը բարձր դասի ծառայությունների և ապրանքների վաճառքի ոլորտում ևս կդիտվի որպես առավելություն։

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Աշխատավարձ: 200000 AMD - 300000 AMD Մաքուր

Աշխատանքային գրաֆիկ՝

8-ժամյա աշխատանքային գրաֆիկ, 9:30 - 18:30:

Համալրման պրոցես՝

  1. Հարցաթերթի լրացում՝ հեռախոսազրույց ՄՌԿ ներկայացուցչի հետ 
    • Անձնական տվյալների լրացում
    • Ժամանակային հասանելիության քննարկում
    • Աշխատանքը սկսելու պոտենցիալ օրվա քննարկում։
  2. Առաջին հանդիպում՝ հարցազրույց ՄՌԿ ներկայացուցչի հետ 
    • Անցած ճանապարհի, փորձառնության, աշխատանքային և մասնագիտական մոտիվացիայի քննարկում
    • Թիմային համագործակցության և ինքնադրսևորման որակների ուսումնասրում
    • Լեզվական հմտությունների գնահատում
    • Անդրադարձ թեկնածուի հարցերին։
  3. Երկրորդ հանդիպում՝ զրույց ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ
    • Կարիերայի նպատակների և պլանների ընդհանուր քննարկում
    • Պոտենցիալ աշխատանքային առաջարկի ոչ ֆորմալ քննարկում։
  4. Ֆորմալ առաջարկ, պայմանագիր։

Դիմելու կարգ՝

Ռեզումեները pdf տարբերակով ուղարկել hr@renshin.am էլ հասցեին՝ թեմա դաշտում լրացնելով վերոնշյալ հաստիքի անվանումը։ 

Կարող եք օգտվել ռեզումեների կառուցման հետևյալ նմուշօրինակից՝ https://bit.ly/3861PpT​

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

Հաճախորդների սպասարկում

Վաճառք

Անձնական հմտություններ

Պատասխանատվության զգացում

Շփման հմտություններ

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ