Այսօր

Ուսուցիչ-առաջնորդ Արարատում

  05 Մարտ 2021  152 դիտում
Ուսուցիչ-առաջնորդ Արարատում

Teach For Armenia–ն փնտրում է ուսուցիչ–առաջնորդ Արարատի մարզում։

 
 Վերջնաժամկետ՝ 03 Ապրիլ 2021

 Աշխատանքի պայմաններ՝ Այլ

 Կատեգորիա՝ Կրթություն

 Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

 Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն՝

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը առաջարկում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր, որի շրջանակներում ընտրված մասնակիցները` Ուսուցիչ-առաջնորդները գործուղվում են մարզային տարբեր համայնքներ, ապրում են տվյալ համայքում, դասավանդում են դպրոցում իրենց մասնագիտական (կամ մասնագիտությանը մոտ) առարկան, իրականացնում են արտադասարանային խմբականեր և համայնքային ներազդեցության ծրագրեր։ Այդպիսով հավասար ու գերազանց կրթության հնարավորություն են տալիս աշակերտներին, ինչպես նաև էական փոփոխություններ ու զարգացումներ են իրականացնում համայնքներում բազմաբնույթ ծրագրերի միջոցով։

Աշխատանքային պարտականություններ

  • Դասավանդել հանրակրթական դպրոցում երկու տարի
  • Կազմակերպել և իրականացնել արտադասարանային խմբակներ
  • Ապահովել աշակերտների ակադեմիական առաջադիմության և անձնական հատկանիշների զարգացում
  • Նախագծել և իրականացնել համայնքային ներազդեցության ծրագրեր
  • Առաջնորդության զարգացման ծրագրի 2 տարվա ընթացքում հիմնադրամի օժանդակությամբ աշխատել սեփական առաջնորդական հմտությունների զարգացման ուղղությամբ
  • Մասնակցել հիմնադրամի կողմից կազմակերպվող վերապատրաստումներին և դասընթացներին

Անհրաժեշտ հմտություններ

  • Առնվազն 2021 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Ցանկություն աշխատելու երեխաների հետ
  • Ստեղծարար մոտեցում բարդ իրավիճակներում
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Բանակցություններ վարելու հմտություններ
  • Պատրաստակամություն 2 տարի ժամկետով տեղափոխվելու մարզային համայնքներ և այնտեղ ծավալելու գործունեություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Կրտսեր

Լրացուցիչ տեղեկություն

  • Մասնագիտական աճի հնարավորություն 
  • Ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի)
  • Անվճար մագիստրատուրա մանկավարժական ուղղվածությամբ
  • Ընդարձակ վերապատրաստման ծրագիր (առաջնորդություն, նախագծերի կառավարում և այլն)
  • Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն
  • Նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հարթակ
  • Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն
  • Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում
  • Կարիերայի զարգացման հնարավորություն
  • Մեր գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման հնարավորություն

Անձնական հմտություններ

Առաջնորդության հմտություններ

Գրավոր հաղորդակցության հմտություններ

Խնդիրների լուծում

Ուշադիր

Թիմում աշխատելու ունակություն

Այս աշխատանքին հնարավոր է դիմել միայն ստորև Դիմումի ընթացակարգին հետևելով։

Դիմումի ընթացակարգ

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը` https://www.teachforarmenia.org/application 

Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել 095 530-094  հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ հետևյալ հասցեին՝ sona.hakobyan@teachforarmenia.org

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ