Այսօր

Փոքրիկ ծաղկողների ստեղծագործությունների ցուցահանդես

  05 Մարտ 2021  159 դիտում
Փոքրիկ ծաղկողների ստեղծագործությունների ցուցահանդես

Մարտի 6-ին  «Զանգակ» գրատանը (հասցե՝ Աբովյան 7) կբացվի «Ծաղկելու արվեստը» ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը։ Կներկայացվեն ինչպես հայկական մանրանկարչության լավագույն նմուշների ընդօրինակությունները, այնպես էլ փոքրիկ ծաղկողների ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները:

Մատենադարանի «Ծաղկելու արվեստը» մանրանկարչական ստուդիան գործում է «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ՝ արդեն 4 տարի, և ցուցահանդեսը կամփոփի կենտրոնի քառամյա գործունեությունը;

«Ծաղկելու արվեստը» մանրանկարչական ստուդիա հաճախում են մինչև 16 տարեկան երեխաներն ու պատանիները, որոնք պարզապես սիրում են նկարել: Այստեղ նրանք սովորում են հայ միջնադարյան ձեռագրական արվեստի, մանրանկարչության առանձնահատկությունների մասին թե՛ տեսական և թե՛ գործնական դասընթացների միջոցով: Ինչպես պատմում է սաներից Սոնա Հախվերդյանը, այս ընթացքում իրենք սովորել են, թե ինչպես կարելի է նկարների տակ գաղտնիքներ պահել, և ինչպես բացել այդ գաղտնիքները: Դասընթացները վարում է մանրանկարչուհի Լիլիթ Վարդումյանը: Իսկ տեսական պարապմունքների ընթացքում երեխաներին դասավանդում են նաև Մատենադարանի գիտաշխատողները:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 16-ը:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ