Այսօր

«Պատանի արվեստասեր» կիրակնօրյա ակումբ՝ Մ. Սարյանի տուն-թանգարանում

  10 Մարտ 2021  181 դիտում
«Պատանի արվեստասեր»  կիրակնօրյա ակումբ՝  Մ. Սարյանի տուն-թանգարանում

Մարտի 7-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում մեկնարկել է կրթական, ուսուցողական, ժամանցային հետաքրքիր ծրագիր՝ «Պատանի արվեստասեր»  կիրակնօրյա ակումբը: Ակումբի անդամ են դարձել 7-14 տարեկան բոլոր այն արվեստասերները, որոնք ցանկանում են «ճամփորդել» արվեստի կախարդական աշխարհով և ստանալ անսպառ գիտելիքներ։

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը մեկուկես ժամ է, որի ընթացքում արվեստասերների համար կանցկացվեն տեսական և գործնական պարապմունքներ:  Տեսական դասընթացը ներառում է դասախոսություններ՝ նվիրված արվեստի պատմությանը, նկարչական ժանրերին, հայ նկարիչների կյանքին և ստեղծագործությանը՝ ըստ ժամանակագրության: Գործնական պարապմունքներին նախատեսված են նկարչության դասեր և ստացած գիտելիքների ամրապնդում: