Այսօր

«PowerFull Armenia». Փաուերբենքերի վարձույթի հայկական ստարտափը կօգնի, որ միշտ կապի մեջ մնաք

  12 Մարտ 2021  1223 դիտում
«PowerFull Armenia». Փաուերբենքերի վարձույթի հայկական ստարտափը կօգնի, որ միշտ կապի մեջ մնաք

Եթե դուք էլ ինձ նման ամենաանհարմար իրավիճակներում ունենում եք հեռախոսի մարտկոցը վերալիցքավորելու խնդիր, շարունակեք կարդալ, որովհետև «PowerFull Armenia» ստարտափի հիմնադիրներ Դավիթ Մզիկյանն ու Վարդան Ավանեսյանը լուծել են ձեր այդ խնդիրը։

«PowerFull Armenia»–ն փաուերբենքերի վարձույթի ցանց է, որն այս պահին գործում է Երևանի բազմաթիվ սրճարաններում ու մոլերում տեղադրված 30–ից ավելի կայանների միջոցով։ Ներբեռնում եք «PowerFull Armenia» հավելվածը, գրանցվում ու QR կոդի սկանավորման միջոցով վարձում փաուերբենքը՝ վճարում կատարելով ձեր հաշվին կցված բանկային քարտով։ Փաուերբենքը կարող եք ձեզ մոտ պահել որքան ուզում եք, տանել ուր ուզում եք՝ նույնիսկ երկրից դուրս և վերադարձնել այն կայան, որը ձեզ այդ պահին ավելի մոտ կլինի։

Ստարտափի մանրամասներ մասին խոսել ենք «PowerFull Armenia»–ի գործադիր տնօրեն Դավիթ Մզիկյանի հետ։