Այսօր

Կան շատ խոստումնալից երիտասարդներ. կայացել է Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը

  18 Մարտ 2021  105 դիտում
Կան շատ խոստումնալից երիտասարդներ. կայացել է Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը

Օրերս կայացել է Հայաստանի ծանրամարտի երիտասարդների և աղջիկների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 190 մարզիկ-մարզուհի:

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը Erit.am-ի հետ զրույցում ասել է, որ մասնակիցների թիվը շատ ոգևորող է. «Ուրախալի է, որ չնայած կորոնավիրուսի համավարակի առաջացրած մարզումային տևական սահմանափակումներին և դժվարություններին՝ այդքան մասնակից ունեինք: Հատկապես ոգևորող է, որ մարզիկները չեն հիասթափվել, անգամ դժվար պայմաններում շարունակել են մարզվել: Այս քանակի շնորհիվ մեր մարզաձևում սերնդափոխությունը սահուն է ընթանում: Ինքս միշտ ասում եմ, որ երիտասարդական հավաքականի մարզիչն ամեն տարի ամենաքիչը երկու մարզիկի պետք է ճանապարհի մեծահասակների հավաքական, ինչի հնարավորությունն այսօր, բարեբախտաբար, ունենք»:

Առաջնության արդյունքներով 10-13 մարզիկ կընդգրկվի երիտասարդական հավաքականի կազմում և կմասնակցի առաջիկա ուսումնամարզական հավաքներին: «Առաջնության ընդհանուր արդյունքներից գոհ եմ: Կան շատ խոստումնալից երիտասարդներ, 10-13 մարզիկ ընդգրկվելու է հավաքականում: Որոշ քաշային կարգերում գրանցվել են հաճելի անակնկալներ: Եղել են նաև հավաքականում ընդգրկված մարզիկներ, որոնք անհաջող են հանդես եկել, նրանց մարզավիճակը վերականգնելու ևս մեկ հնարավորություն կտրվի առաջիկա ուսումնամարզական հավաքների ընթացքում»,-ասել է Մելիք Ղուկասյանը:

Հավելենք, որ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը սկսում է պատրաստվել Աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում մայիսի 23-31-ը: Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ առաջնությանը մեր երկիրը կունենա 5-6 ներկայացուցիչ: Մինչև ստուգատեսը երիտասարդ ծանրորդները 3 ուսումնամարզական հավաք կանցկացնեն:

Հայաստանի ծանրամարտի երիտասարդների և աղջիկների առաջնության մրցանակակիրները

55 կգ քաշային կարգ

  1. Գառնիկ Չոլաքյան - 222 կգ (երկամարտի արդյունք)
  2. Էրիկ Ջինանյան - 215 կգ
  3. Մերուժան Եղոյան - 192 կգ

61 կգ

  1. Անդրանիկ Պապեյան - 252 կգ
  2. Ռաֆիկ Մինասյան - 235 կգ
  3. Սերյոժա Խառատյան - 214 կգ

67 կգ

  1. Գոռ Սահակյան - 290 կգ
  2. Ֆեդյա Մանուկյան - 244 կգ
  3. Ժորա Սարգսյան - 240 կգ

73 կգ

  1. Մարտին Հարությունյան - 280 կգ
  2. Ռոբերտ Թորոսյան - 279 կգ
  3. Սամվել Ստեփանյան - 251 կգ

81 կգ

  1. Սուրեն Գրիգորյան - 310 կգ
  2. Ալեքսանդր Լազարյան - 293 կգ
  3. Ֆելիքս Գևորգյան - 291 կգ

89 կգ

  1. Կարեն Մարգարյան - 335 կգ
  2. Վաչե Կոստանյան - 320 կգ
  3. Գևորգ Ղահրամանյան - 311 կգ

96 կգ

  1. Գարիկ Կարապետյան - 340 կգ
  2. Գոռ Տերտերյան - 307 կգ
  3. Նարեկ Ավետիսյան - 291 կգ

102 կգ

  1. Պետրոս Պետրոսյան - 335 կգ
  2. Սերյոժա Գասպարյան - 235 կգ
  3. Էրիկ Դավթյան - 209 կգ

109 կգ

  1. Յաշա Մինասյան - 330 կգ
  2. Էդուարդ Մխոյան - 282 կգ
  3. Գոռ Աղաբաբյան - 250 կգ

+109 կգ

  1. Դավիթ Գասպարյան - 322 կգ
  2. Վազգեն Գրիգորյան - 292 կգ
  3. Ալբերտ Թումասյան - 276 կգ 


Աղջիկներ

45 կգ

  1. Լարիսա Հարությունյան - 92 կգ
  2. Գյուլնարա Տիգրանյան - 83 կգ
  3. Հռիփսիմե Ղազարյան - 77 կգ

49 կգ

  1. Կարինե Ավդալյան - 107 կգ
  2. Անի Քոլոյան - 85 կգ
  3. Մարիամ Հայրապետյան - 81 կգ

55 կգ

  1. Ալեքսանդրա Գրիգորյան - 166 կգ
  2. Տանզելա Գրիգորյան - 110 կգ 
  3. Սուսաննա Ասատրյան - 109 կգ 

59 կգ

  1. Մերի Միսակյան - 120 կգ
  2. Անի Թումասյան - 106 կգ
  3. Տաթև Ջումբուշյան - 96 կգ 

64 կգ

  1. Անուշ Արշակյան - 170 կգ
  2. Աննա Ամրոյան - 158 կգ
  3. Ալինա Սուքիասյան - 143 կգ

71 կգ

  1. Միլենա Խաչատրյան - 204 կգ
  2. Էլեն Հարությունյան - 167 կգ
  3. Աստղիկ Պողոսյան - 128 կգ

76 կգ

  1. Էմմա Պողոսյան - 191 կգ
  2. Մերի Թումասյան - 170 կգ
  3. Արփինե Նիկոլյան - 150 կգ 

81 կգ

  1. Լիանա Գյուրջյան - 215 կգ
  2. Մարիամ Մկրտչյան - 172 կգ
  3. Աննա Ծատուրյան - 140 կգ 

87 կգ 

  1. Մարգարիտա Առաքելյան - 200 կգ
  2. Լուիզա Սահրադյան - 172 կգ
  3. Էլինա Նազարյան - 120 կգ 

+87 կգ

  1. Ջուլիետա Ավանեսյան - 200 կգ
  2. Սյուզաննա Գրիգորյան - 145 կգ
  3. Նարե Սահակյան - 115 կգ

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ