Այսօր

Ֆինանսական կայունության դրամաշնորհներ լրատվամիջոցների համար

  19 Մարտ 2021  130 դիտում
Ֆինանսական կայունության դրամաշնորհներ լրատվամիջոցների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի 4-րդ դրամաշնորհային մրցույթը, որն ուղղված է լրատվամիջոցների ֆինանսական կայունության ամրապնդմանը։

Դրամաշնորհային աջակցությունը կարող է տրամադրվել հետևյալ նպատակների համար․

  • Ներդնել խմբագրությունում տվյալների ուսումնասիրության և մարքեթինգի նոր գործիքակազմ, ինչը կավելացնի լրատվամիջոցի լսարանը,
  • Գտնել լրատվամիջոցի  բովանդակությունն ու առաջարկած ծառայությունները մոնետիզացնելու տարբերակներ,
  • Կիրառել գովազդատուների համար ուշագրավ տեխնոլոգիական լուծումներ և ֆորմատներ,
  • Զարգացնել բիզնեսի հետ փոխշահավետ համագործակցություն,
  • Նախաձեռնել քրաուդսորսինգային ծրագրեր՝ ներդնելով ֆինանսավորման նոր հնարավորություններ խմբագրության համար։
  • Իրագործել այլ գաղափարներ, որոնք կավելացնեն լրատվամիջոցի լսարանն ու եկամուտը։

Հիմնական պահանջները

Ներկայացված առաջարկները պետք է լինեն հասցեական, չափելի, իրագործելի, արդիական և հիմնված լրատվամիջոցի լսարանի և առցանց վաճառքներից եկամուտների  տվյալների վերլուծության վրա։

Մրցույթի չափանիշներին համապատասխանելուց բացի՝ գնահատող հանձնաժողովը հաշվի է առնելու նաև լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունը,  սեփականատերերի մասին տեղեկությունների թափանցիկությունը, լրագրողական էթիկական չափանիշներին հետամուտ լինելը, մարդկային և տեխնիկական ռեսուրսները,  ինչպես նաև՝  ծրագրի փորձագիտական խմբի հետ աշխատելու պատրաստակամությունը։

Ընտրված լրատվամիջոցների հետ աշխատելու են «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի փորձագետ-մենթորները։ Նրանք կապի մեջ են լինելու  խմբագրությունների հետ՝ հետևելով դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքին, անհրաժեշտության դեպքում՝ առաջարկելով խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն։      

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

Դրամաշնորհի տևողությունը 5 ամիս է՝ ամեն ամսվա գործողությունների մանրամասն նկարագրությամբ։ Ծրագրի շրջանակներում կտրամադրվի մինչև 3 դրամաշնորհ, յուրաքանչյուրը՝ մինչև 3.500.000 ՀՀ դրամ  գումարով:

 Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Հայտադիմումը Բյուջեի նկարագրություն և էլեկտրոնային տարբերակով ուղարկել ՄՆԿ։

Դրամաշնորհային մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2021թ-ի մարտի 30-ն. Է։

Հայտադիմումները կարող եք ուղարկել nsafaryan@mediainitiatives.am  էլ․հասցեով։ Հարցերի կամ այլ մանրամասների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե  Սաֆարյանին, 010 58 36 20 (119)։ 

Տեղեկատվական  հանդիպում

Դրամաշնորհային մրցույթի  պայմաններին ավելի մանրամասն  ծանոթանալու և ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք մասնակցել  նախամրցութային հադիպմանը, որը կանցկացվի մարտի 25-ին, ժամը 17։00-ին առցանց։ Հանդիպմանը միանալու համար խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ ուղարկելով նամակ nsafaryan@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեին նամակի վերնագրում (subject line) նշելով «Դրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպում»։ Խնդրում ենք գրանցվել մինչև մարտի 24-ը։ Գրանցված մասնակիցներին կուղարկվի հանդիպմանը միանալու հղումը։

Ծրագրի մասին

Դրամաշնորհային մրցույթը կազմակերպվում է «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի շրջանակում։ Այն Հայաստանում իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Ինտերնյուս Եվրոպայի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ:

 Ծրագրի իրականացման նախորդ  երեք տարիներին  ՄՆԿ-ն փոքր դրամաշնորհների միջոցով աջակցել է  9 լրատվամիջոցի գտնելու և փորձարկելու լսարանն ընդլայնելու հնարավորություններ, ձևավորելու  կոմերցիոն կապեր ու համագործակցություն, դիմագրավելու ճգնաժամային իրավիճակներին։

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ