Այսօր

Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգին հնչել են մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները

  19 Մարտ 2021  132 դիտում
Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգին հնչել են  մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները

Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Վահրամ Դումանյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  համերգին՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։ Նախարարի հրավերով համերգին ներկա էր նաև ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված համերգը, որը կրում էր «Հերոսական բալլադ» խորագիրը, հնչել են նրա ստեղծագործություններից. «Հերոսական բալլադ» դաշնամուրի և նվագախմբի համար‚ «Հորժամ»՝ հոգևոր երգ սոպրանոյի և լարային նվագախմբի համար‚ Նոկտյուրն դաշնամուրի և նվագախմբի համար‚ «Իմ սիրտը լեռներում է» կինոֆիլմից երաժշտություն‚ Արիա-վոկալիզ սոպրանոյի և լարային նվագախմբի համար‚ «Առաջին սիրո երգը» բարիտոնի և նվագախմբի համար‚ «Ճակատագիր»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚ «Քո հետքերը»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚ «Սատանու անիվ»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚ «Անուրջներ»՝ պիես դաշնամուրի և նվագախմբի համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել դաշնակահար Ալեքսանդր Գինդինը‚ սոպրանո Սիրանուշ Գասպարյանը‚ բարիտոններ Իլյա Կուզմինը և Գևորգ Հակոբյանը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հոբելյանական համերգն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի և «Դիալոգ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ