Այսօր

Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ

  22 Մարտ 2021  120 դիտում
Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ

Այսօր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկելու է գեղասահքի աշխարհի 110-րդ առաջնությունը, որին մասնակցելու է 50 երկրի շուրջ 200 ներկայացուցիչ: 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Վերջիններս առաջնությունից առաջ մարզվել են Կանադայի Մոնրեալ քաղաքում է, իսկ Սլավիկ Հայրապետյանը մրցաշարին պատրաստվել է Երևանում: Նախապես աշխարհի առաջնությանը հայտավորված է եղել նաև Հայաստանը ներկայացնող մոսկվաբնակ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, սակայն ստուգատեսի նախաշեմին նա ոտնաթաթի վնասվածք է ստացել և հրաժարվել պայքարից: 

«Մի քանի օր առաջ ոտնաթաթի կոտրվածք եմ ստացել: Ոտքս այնպես է այտուցվել, որ չեմ կարողանում մարզակոշիկ հագնել: Թեթև վնասվածք ունեի, բայց, ցավոք, ծանրաբեռնվածության արդյունքում նման իրավիճակ ստեղծվեց: Շատ եմ ցավում, բայց այժմ առաջնայինը վնասվածքս բուժելն է»,- ասել է Անաստասիա Գալուստյանը: 

Գեղասահքի աշխարհի առաջնությունում մրցելույթներն սկսվելու են մարտի 24-ից՝ կանանց կարճ ծրագրով, որից հետո սառցադաշտ են դուրս գալու զույգերը: Ստորև՝ մրցումային ծրագիրը.

 Մարտի 24

  • Ժամը՝ 13։00 - Կանայք, կարճ ծրագիր
  • 21։30 - Զույգեր, կարճ ծրագիր

Մարտի 25

  • 14։00 - Տղամարդիկ, կարճ ծրագիր
  • 21։30 - Զույգեր, ազատ ծրագիր

Մարտի 26

  • 13։45 - Պարեր, ռիթմ-պար
  • 21։00 - Կանայք, ազատ ծրագիր

Մարտի 27

  • 14։00 - Տղամարդիկ, ազատ ծրագիր
  • 20։00 - Պարեր, ազատ պար

Մարտի 28

  • 16։30 - Ցուցադրական ելույթներ

Հավելենք, որ աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 868 հազար ԱՄՆ դոլար: Գումարը բաշխվելու է 1-6-րդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկների միջև հետևյալ սկզբունքով.

 

Տեղ

Մենասահորդ

Զույգ

1

64 000

90 000

2

47 000

65 000

3

33 000

45 000

4

19 000

26 000

5

11 000

16 000

6

8000

10 000

Ընդհանուր

364 000

504 000

 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ