
«Ջի ընդ Էյ Դիզայն» ՍՊԸ-ն փնտրում է նախագծող-դիզայներ գիշերային հերթափոխի համար։
Վերջնաժամկետ՝ 25 Ապրիլ 2021
Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
Կատեգորիա՝ Արվեստ/Դիզայն/Ճարտարապետություն
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝ Երևան
Աշխատանքի նկարագրություն՝
«Ջի ընդ Էյ Դիզայն» ՍՊԸ-ն փնտրում է նախագծող-դիզայներ գիշերային հերթափոխի համար՝ 18:00-03:00 աշխատանքային ժամերով:
Կազմակերպությունը զբաղվում է արևային էներգիայի պանելների նախագծման և ինժեներական աշխատանքներով:
Աշխատանքային պարտականություններ
- Պատրաստակամ լինել աշխատել գիշերային հերթափոխին՝ 18:00-03:00,
- Պատրաստել հատակագծեր, տանիքի գծագրեր՝ նախապես տրված նախագծերին համապատասխան
- Պատրաստել գծագրեր և դիագրամներ էլեկտրական սարքերի և կայանքների համար
- Պատրաստել նախագծային գծագրեր, նմուշներ և կատարել էլեկտրոնային հաշվարկներ
- Անհրաժեշտության դեպքում նախագծերում և նախնական գծագրերում կատարել փոփոխություններ, ապահովել անվտանգության կանոններ
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Անգլերեն լեզվի իմացություն (Low Intermediate)
- Autocad գծագրական ծրագրի իմացություն
- Պարտաճանաչ և ուշադիր մոտեցում աշխատանքին
- Հստակ վերջնաժամկետներում աշխատելու կարողություն և պատասխանատվություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Կրտսեր
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային ժամերն են՝ Երկ.-Ուրբ. 18:00-03:00
Հասցե՝ ք. Երևան, Ադոնցի 6
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել support@solarpaperwork.com էլեկտրոնային հասցեին:
Խնդրում ենք դիմեն միայն գիշերային ժամերին պատրաստ աշխատելու թեկնածուները:
Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:
Մասնագիտական հմտություններ
AutoCAD
Անձնական հմտություններ
Ժամանակի կառավարում
Վերլուծական հմտություններ
Տրամաբանական մտածողություն