Այսօր

Ֆիզիկական անձանց վարկավորման բաժնի ավագ մասնագետ

  29 Մարտ 2021  66 դիտում
Ֆիզիկական անձանց վարկավորման բաժնի ավագ մասնագետ

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն փնտրում է ֆիզիկական անձանց վարկավորման բաժնի ավագ մասնագետի։


Վերջնաժամկետ՝ 11 Ապրիլ 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Բանկային/Վարկային

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

Պոտենցիալ վարկառու-հաճախորդներին տրամադրել ընդլայնված խորհրդատվության ֆիզիկական անձանց վարկավորման շրջանակներում Մանրածախ դեպարտամենտի կողմից տրամադրվող բոլոր տեսակի ֆիզիկական անձանց վարկային պրոդուկտների գծով, ապահովել վարկերի ժամանակին հաստատման և հետագա տրամադրման հետ կապված գործառույթները:

Աշխատանքային պարտականություններ

  • Ուսումնասիրել ֆիզիկական անձանց վարկավորման շրջանակներում վարկային հայտեր, տրամադրել մասնագիտական եզրակացություններ
  • Ներկայացնել վարկային եզրակացությունները բաժնի ղեկավարի, վարկային կոմիտեի/տնօրինության և այլ իրավասու մարմնի հաստատմանը
  • Մասնագիտական խորհրդատվություն տրամադրել
  • Իրականացնել մանրածախ վարկերի գնահատում
  • Իր իրավասության սահմանաչափերի/լիմիտների/  շրջանակում իրականացնել վարկերի հաստատում
  • Մասնակցել վարկերի վերլուծություններին, մոնիտորինգներին
  • Կազմել վարկի պայմանների վերանայման վերաբերյալ եզրակացություններ և ներկայացնել իրավասու մարմնին՝ հաստատման,
  • Պոտենցիալ վարկառու-հաճախորդներին տրամադրել ընդլայնված խորհրդատվություն Ֆիզիկական անձանց վարկավորման շրջանակում Մանրածախ դեպարտամենտի կողմից տրամադրվող բոլոր տեսակի վարկային պրոդուկտների գծով
  • Կատարել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, կատարել հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում
  • Կազմել և ներկայացնել վարկի եզրակացություն հաճախորդի ֆինանսական վիճակի մասին, վարկային գործը ներկայացնել վարկային կոմիտեի հաստատմանը
  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներ
  • Վարել բաժնի գործավարությունը
  • Իրականացնել վարկերի տրամադրման հետ կապված և սպասարկման ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հավաքագրում և անհրաժեշտ այլ գործառույթների իրականացում
  • Ավագ մասնագետի, Մասնագետի բացակայության ժամանակ փոխարինել նրան` ստանձնելով նրա պարտականությունները
  • Անմիջական ղեկավարի, անհրաժեշտության դեպքում նաև գլխավոր մասնագետի հանձնարարությամբ կատարել այլ աշխատանքներ

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում
  • Բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն
  • Վերլուծական մտածողություն
  • Թիմում աշխատելու ունակություններ և հմտություններ 
  • MS Office փաթեթի կատարյալ տիրապետում, «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» ծրագրի իմացություն
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ`մրցակցային

«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Մասնագիտական հմտություններ

MS Office

Անգլերեն

ArmSoft բանկային ծրագրային ապահովում

Ռուսերեն

Անձնական հմտություններ

Ներկայացման հմտություններ

Քննադատական մտածողություն

Թիմում աշխատելու ունակություն

Այս աշխատանքին հնարավոր է դիմել միայն ստորև Դիմումի ընթացակարգին հետևելով։

Դիմումի ընթացակարգ

Այս աշխատատեղին դիմելու համար խնդրում ենք այցելել հղումով: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ