Այսօր

Բրենդ մենեջեր

  29 Մարտ 2021  147 դիտում
Բրենդ մենեջեր

«Աթենք» ընկերությունը փնտրում է բրենդ մենեջերի։


Վերջնաժամկետ՝ 25 Ապրիլ 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Մարքեթինգ/Գովազդ

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

«Աթենք» ընկերությունը փնտրում է բրենդ մենեջերի, ով պատասխանատու կլինի կազմակերպության և հաճախորդի շփման այն բոլոր կետերի համար, որտեղ հաճախորդը կարող է տեսնել, համտեսել կամ շոշափել ապրանքը և վերջինիս սպառումը կհասցնի շուկայական մաքսիմալին:  

Աշխատանքային պարտականություններ

  • Ներքին և արտաքին մարքեթինգային հետազոտությունների իրականացում
  • Վերլուծություն կազմակերպության առկա վիճակագրական տվյալների հիման վրա
  • Շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունների բացահայտում
  • Առկա տեսականու առաջխաղացում
  • Նոր ապրանքի մուտք շուկա նախագծի կազմում և ղեկավարում
  • Մարքեթինգային գործողությունների սինխրոնիզացում վաճառքի բաժնի հետ
  • Ապրանքից, տարածքից կամ փաթեթավորման տեսակից կախված՝վաճառքի փոփոխությունների դուրս բերում, ապրանքների տարածքային  խնդիրների տակտիկական լուծում
  • Մերչենդայզինգի կանոնների և նյութերի մշակում
  • Ապրանքերի որակի, արտաքին և համային համապատասխանության վերահսկում
  • Մեծ պոտենցիալով ապրանքների , գնային սեգմենտի կամ կատեգորիայի դուրս հանում, պոտենցիալի գնահատում և հնարավոր շահութաբերության հաշվարկ
  • Գովազդային գործողությունների պլանավորում, իրականացում, արդյունքների գնահատում
  • Համտեսների կազմակերպում և իրականացում
  • Հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտում
  • Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
  • MS Office Excel-ի գերազանց իմացություն
  • Գրաֆիկ դիզայնի ծրագրերի իմացությունը ցանկալի է (Coral Draw, Adobe Illustrator, Adobe Photoshop)
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն
  • Վերլուծական միտք և նախաձեռնողականություն
  • Ստեղծագործականություն
  • Բանակցային հմտություններ

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ

 

Լրացուցիչ տեղեկություն

Ինքնակենսագրություններն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը (Բրենդ մենեջեր), կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Անձնական հմտություններ

Առաջնահերթությունները որոշելու կարողություն

Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն

Ճկունություն

Վերլուծական հմտություններ

Թիմում աշխատելու ունակություն

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ