Այսօր

Բիզնեսի զարգացման մասնագետ

  29 Մարտ 2021  91 դիտում
Բիզնեսի զարգացման մասնագետ

IMR միջազգային մարքեթինգային հետազոտական ընկերությունը փնտրում է բիզնեսի զարգացման մասնագետ:


Վերջնաժամկետ՝ 25 Ապրիլ 2021

Աշխատանքի պայմաններ՝ Պայմանագրային

Կատեգորիա՝ Բիզնես/Կառավարում

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

IMR միջազգային մարքեթինգային հետազոտական ընկերությունը փնտրում է բիզնեսի զարգացման մասնագետ՝ իր դինամիկ թիմին միանալու համար: 

Աշխատանքային պարտականություններ

  • Դիմում և մասնակցություն տենդերներին և դրանց հետ կապված փաստաթղթերի կազմում և համակարգում
  • Պոտենցիալ պատվիրատուների հետ բանակցությունների վարում և համաձայնության կնքում
  • Առկա պատվիրատուների հետ հարաբերությունների կառավարում և պահպանում
  • Նախագծերի շուրջ քննարկումներ և համագործակցություն բաժինների ղեկավարների հետ
  • Ծրագրի բյուջեի և պայմանագրի կազմման համակարգում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, բիզնեսի կառավարում և ֆինանսներ ոլորտներում
  • Ցանկալի է 1 տարվա աշխատանքային փորձ բիզնես խորհրդատվության և նախագծերի ղեկավարման ոլորտներում
  • Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
  • MS Office փաթեթի իմացություն
  • Ավտոմատացված համակարգերի աշխատանքի վերաբերյալ գիտելիքներ
  • Վերլուծական մտածողություն
  • Գերազանց հաղորդակցություն և բանակցություններ վարելու հմտություններ (գրավոր և բանավոր)
  • Խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն       
  • Առավելագույն արդյունքին միտված
  • Անձական բարձր արդյունավետություն և կարգապահություն
  • Պլանավորող և կազմակերպիչ
  • Ճկուն և սթրեսադիմացկուն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Կրտսեր

Լրացուցիչ տեղեկություն

Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն համառոտ նամակը hr@imr.am հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում նշելով "Business Development Specialist"։ Վաղ դիմումները ողջունելի են:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

Բիզնես հարաբերությունների հաստատում/կառուցում

Անձնական հմտություններ

Բանակցությունների հմտություններ

Խնդիրների լուծում

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ