Այսօր

Եռաչափ (3D) մոդելավորող

  29 Մարտ 2021  125 դիտում
Եռաչափ (3D) մոդելավորող

«Քադմասթեր» ընկերությունը փնտրում է եռաչափ մոդելավորողի (3D Designer) իր թիմը համալրելու նպատակով։


Վերջնաժամկետ՝ 19 Ապրիլ 2021

Աշխատանքի պայմաններ՝ Պայմանագրային

Կատեգորիա՝ Արվեստ/Դիզայն/Ճարտարապետություն

Աշխատանքի տեսակը՝ Հեռահար

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

«Քադմասթեր» ընկերությունը փնտրում է եռաչափ մոդելավորողի (3D Designer) իր թիմը համալրելու նպատակով։

Հիմնական ուղղությունը զարդերի մոդելավորումն է, բայց ոչ միայն։

Համագործակցում ենք արտասահմանյան գործընկերների հետ։

Վարձատրությունը գործարքային է։

Վեբ կայք։ www.cadmaster.pro

Աշխատանքային պարտականություններ

- Հանձնարարված առաջադրանքների մոդելավորում հաճախորդների տրամադրած ինֆորմացիային համապատասխան

- Թույլ տրված թերությունների, սխալների ուղղում

- Հաճախորդների սպասարկման մենեջերի և որակի պատասխանատուի հետ քննարկումներ

- Անհրաժեշտության դեպքում թիմի մյուս անդամների հետ խորհրդատվություն

Անհրաժեշտ հմտություններ

- Rhinoceros ծրագրի իմացություն

- Matrix ծրագրի իմացություն

- ZBrush ծրագրի իմացություն 

- Այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն

- Առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ

- Պատասխանատվության բարձր զգացում

- Թիմում աշխատելու հմտություն

- Դրական և էնտուզիաստիկ անձնավորություն (մշտապես դժգոհ մարդկանց կարիք չունենք)

- Դետալների, մանրուքների հանդեպ բարձր ուշադրություն

- Աշխատաժամանակի արդյունավետ կառավարում

- Ստրեսսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու ունակություն

- Կարևոր և շտապ առաջադրանքների դեպքում արտաժամյա աշխատելու պատրաստակամություն

- Թիմի հետ խորհուրդներով և ինֆորմացիայով կիսվելու պատրաստակամություն

- Անգլերենի գոնե հիմնական տերմինների իմացությունը ցանկալի է 

- Արտադրության նրբությունների, տարբեր պարամետրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն

- COVID19-ի ակտիվության պայմաններում հեռավար աշխատելու հնարավորություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Աշխատավարձ: 80000 AMD - 600000 AMD Մաքուր

Լրացուցիչ տեղեկություն

Կարող եք ձեր ռեզյումեն, CV-ն, կատարված աշխատանքների օրինակները, պորտֆելը ուղարկել հետևյալ  էլ. փոստին՝ կցելով կամ հղում տրամադրելով, որտեղ մենք կարող ենք դրանք դիտել.

studio@cadmaster.pro

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

Rhinoceros 3D

Անձնական հմտություններ

Ժամանակի կառավարում

Պատասխանատվության զգացում

Ճնշման տակ աշխատելու հմտություն

Ազնիվ

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ