Այսօր

«Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության». համագործակցության հնարավորություն ՀԿ-ների համար

  30 Մարտ 2021  103 դիտում
«Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության». համագործակցության հնարավորություն ՀԿ-ների համար

2022 թվականի առաջին կիսամյակում կմեկնարկի «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ծրագրին միանալու գործընթացը: Այն իրականացվում է Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ: Ծրագրային հայտ կարող են ներկայացնել այն ՀԿ-ները, որոնք հետաքրքրված են ԵԽ-ի երիտասարդական թևի հետ համագործակցային աշխատանքներով:

ԵԽ-ն հրավիրում է առաջարկություններ ներկայացնել հետևյալ թեմաների վերաբերյալ.

  • Բազմակարծություն և ժողովրդավարություն,
  • Երիտասարդների իրավունքներ,
  • Ապրել միասին խաղաղ և ներառական հասարակությունում,
  • Երիտասարդական աշխատանք:

Յուրաքանչյուր առաջնահերթության վերաբերյալ խնդիրների մանրամասներին կարելի է ծանոթանալ 2022-2023 առաջնահերթությունների փաստաթղթում՝ Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքից (https://www.coe.int/web/portal/home):

Երիտասարդական այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են դիմել 2022 թվականի ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար, կարող են իրենց դիմում-հայտերը մինչև 2021 թվականի ապրիլի 15-ն ուղարկել eyc.studysessions@coe.int էլեկտրոնային հասցեին։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵԽ երիտասարդության վարչություն՝ eyc.studysessions@coe.int էլ․ հասցեով։

Գործողության հատուկ պայմաններն ու չափորոշիչները, ինչպես նաև դիմում-հայտի ձևը կցվում են:

 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ