Այսօր

Կորպորատիվ վաճառքի մասնագետ

  30 Մարտ 2021  86 դիտում
Կորպորատիվ վաճառքի մասնագետ

Կանապեա ընկերությունը, որն իրականացնում է catering ծառայություններ, փնտրում է կորպորատիվ վաճառքի մասնագետ՝ ավելացնելու գոհունակ հաճախորդների ծավալներն ու ապահովելու ընկերության դինամիկ զարգացումը։

Իսկ մինչ հիմնական աշխատանքի անցնելը ընտրված թեկնածուն ստանում է՝

  1. Վաճառքի պրոֆեսիոնալ մասնագետի վերապատրաստում 300.000դրամ արժողությամբ` 2 ամիս տևողությամբ
  2. Պլանավորման, պրոդուկտների գերազանց յուրացման, շուկայի վերլուծության, սեգմենտավորման և այլ անհրաժեշտ գործիքների հետ աշխատելու հմտություններ
  3. Շփման հոգեբանության և անձնական արդյունավետության զարգացման ուսուցում ընկերության հաշվին
  4. Բանակցային և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ

Աշխատանքի բնույթը՝ Աշխատանք գրասենյակում և դրանից դուրս՝ ակտիվ զանգերի և հանդիպումների իրականացմամբ։

Աշխատավարձը ձևավորվում է ֆիքսված մասից, միջնորդավճարներից և պարգևավճարներից։

Աշխատանքի ընդունման կարգը՝ պարտադիր թեստավորում և փորձաշրջան 

Աշխատանքային պարտականությունները

  • Աշխատանք առկա հաճախորդների հետ
  • Նոր հաճախորդների ներգրավում
  • Հաճախորդների իրազեկում նոր պրոդուկտների և հատուկ առաջարկների մասին
  • Առկա հաճախորդներին ավելի առաջադեմ և նորարար պրոդուկտների ներկայացում
  • Հաճախորդների սպասարկում և խորհրդատվություն
  • Հաճախորդների բազայի վարում և աշխատանքի հաշվառում
  • Օրական, շաբաթական և ամսական հաշվետվությունների կազմում   

Պահանջվող հմտությունները

Այս ամենը Ձեզ համար է, եթե՝ 

  • Դուք սովոր եք աշխատել արդյունքի, այլ ոչ թե հաշվառման համար
  • Դուք պատասխանատու և կազմակերպված անձնավորություն եք և կարող եք դնել նպատակներ և ժամանակին իրականացնել դրանք
  • Ազատ եք և համոզիչ շփման մեջ
  • Տիրապետում եք կամ ցանկանում եք տիրապետել վաճառքի և բանակցությունների հմտություններին
  • Ցանկանում եք վաստակել մեծ եկամուտներ

Հավելյալ տեղեկություններ

Բոլոր հետաքրքրված անձիք կարող են անցնել հետևյալ հղումով ՝ լրացնելով անհրաժեշտ ինֆորմացիան և անցնելով նախաթեստավորում։

https://forms.gle/ZafVjrQPR9GFcooBA

Short-list-ում հայտնված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի

Վերջնաժամկետը՝ 2021 թ․–ի ապրիլի 21։

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ