Այսօր

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն. Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը

  08 Ապրիլ 2021  91 դիտում
Եվրոպայի ծանրամարտի առաջնություն. Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որտեղ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում մեդալների համար պայքարում է շուրջ 360 մարզիկ-մարզուհի:

Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային առաջնությունում Հայաստանն ունի 14 ներկայացուցիչ. տղամարդկանց հավաքականից առաջնությանը մասնակցում են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը և Կարեն Ավագյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (երկուսն էլ՝ +109 կգ), անանց թիմում ընդգրկված է 4 մարզուհի՝ Իզաբելա Յայլյանը (55 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ): 

Ռաֆիկ Հարությունյանը և Իզաբելյա Յայլյանն արդեն ավարտել են ելույթները՝ նվաճելով մեկական փոքր բրոնզե և արծաթե մեդալ:  Հարությունյունը հանդես է եկել 81 կգ քաշային կարգի B խմբում, որտեղ երկամարտի 346 կգ արդյունքով (150 կգ + 196 կգ) զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Հրում վարժությունով գրանցած 196 կգ արդյունքով Հարությունյանը երիտասարդների ռեկորդ է սահմանել և փոքր բրոնզե մեդալ նվաճել: Իզաբելյա Յայլյանը պոկում վարժությունում գրանցել է 90 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում՝ 105 կգ. երկրամարտի 195 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ պոկում վարժությունում գրանցած արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի: 

Ապրիլի 8-ին հայ ծանրորդներից մրցահարթակ են դուրս գալու  Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը, որոնք երկամարտի համար նախնական պատվիրել են 375 կգ: Նույնքան նախնական պատվեր է կատարել նաև 89 կգ քաշային կարգի մյուս ֆավորիտը՝ վրացի Ռևազ Դավիդաձեն: Ապրիլի 9-ին պայքարի դուրս կգան կանանց հավաքականից Լիաննա Գյուրջյանը, տղամարդկանց հավաքականից Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ Տաթև Հակոբյանը, Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը և աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը: Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 11-ին, մրցահարթակ դուրս կգան Արփինե Դալալյանը, Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը: 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ