Այսօր

Ազգային գրադարանային շաբաթն այս տարի հոբելյանական է

  12 Ապրիլ 2021  144 դիտում
Ազգային գրադարանային շաբաթն այս տարի հոբելյանական է

Ապրիլի 12-19-ը Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթն է: Այն կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և 2002 թ.-ից անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից: Միջոցառման նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:

Ազգային գրադարանային շաբաթին իրենց ծրագրերով միանում են Հայաստանի գրեթե բոլոր գրադարանները։ Այս տարի Ազգային գրադարանային շաբաթվա հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։

Ստորև կարող եք ծանոթանալ անցկացվելիք միջոցառումների ցանկին և ժամանակացույցին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ
ԾՐԱԳԻՐ

 Ապրիլի 12՝ ժամը՝ 14։00

Ազգային գրադարանային շաբաթվա բացում։

Պատվոգրերի հանձնում Ազգային գրադարանային շաբաթվա հիմնադիր անդամներին։

«Ազգային գրադարանային շաբաթ» շտեմարանի ներկայացում։

Ազգային գրադարանային շաբաթվա 20-ամյակին նվիրված պաստառների, հրավիրատոմսերի ցուցադրություն։

Ապրիլի 13-ից մեկնարկում է «7 օր՝  7 գրադարան» խորագրով այցեր և նոր հրատարակված գրականության նվիրատվություն Երևանի համայնքային գրադարաններ (Աջափնյակ վ/շ, Ավան վ/շ, Դավիթաշեն վ/շ, Կենտրոն վ/շ, Շենգավիթ վ/շ, Քանաքեռ-Զեյթուն վ/շ, Արաբկիր վ/շ)։

Ապրիլի 13՝ ժամը 12։00

Այց Աջափնյակ վ/շ Գրադարանների կենտրոնացված համակարգ։

Ապրիլի 13՝ ժամը 14։00

Հրաչյա Աճառյան-145 (Գրականության ցուցադրություն, զեկույց։ Զեկուցող՝ Նարինե Դիլբարյան)

Ապրիլի 14՝ ժամը՝ 12։00

Այց Ավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան։

Ապրիլի 14՝ ժամը՝ 16։00

ՎԵԲԻՆԱՐ (Հայաստանի համահավաք գրացուցակի հնարավորությունները և դրա կարգավորումները)։

Ապրիլի 15՝ ժամը 12։00

Այց Արաբկիր վարչական շրջանի թիվ 5 գրադարան։

 Ապրիլի 15՝ ժամը 15։00

 Ամերիկյան գրականության անկյան բացում Ընդհանուր ընթերցասրահում։

Ապրիլի 16՝ ժամը 12։00

Այց Դավթաշեն վարչական շրջանի թիվ 40 գրադարան։

Ապրիլի 16՝ ժամը 14։00

ՍԵՄԻՆԱՐ։ «Ինչպես օգտվել էլեկտրոնային քարտարանից»։ Սեմինար Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցների համար։

 Ապրիլի 17՝ ժամը 12։00

Այց Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարան։

Ապրիլի 17՝ ժամը 14։00

Նիկողայոս Ադոնց-150, գրականության առցանց ցուցադրություն։

Ապրիլի 18՝ ժամը 12։00

Այց Շենգավիթ վարչական շրջանի թիվ 32 գրադարան։

Ապրիլի 19՝ ժամը 12։00

Այց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կենտրոնացված գրադարանային համալիր։

 Ապրիլի 19՝ ժամը 14։00

Հուշարձանների և տեսարժան վայրերի  միջազգային օրվա ծրագրի շրջանակում

 «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս» խորագրով զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։

Ապրիլի 19՝ ժամը 16։00

ՎԵԲԻՆԱՐ։ Գիտական հոդվածներին DOI (օբյեկտի թվային նույնականացուցիչ) տրամադրումը և CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգում հոդվածների գրանցման ընթացակարգը։



Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ