Այսօր

Գինին՝ հարբեցողին, թատրոնը՝ հանդիսատեսին. զրույց դերասան Նարեկ Բաղդասարյանի հետ

  19 Ապրիլ 2021  478 դիտում
Գինին՝ հարբեցողին, թատրոնը՝ հանդիսատեսին. զրույց դերասան Նարեկ Բաղդասարյանի հետ

Օրերս կայացած 20-րդ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը յուրահատուկ էր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի համար: «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն ներկայացում», «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում հաղթողը հենց այս թատրոնն էր:

Erit.am-ը զրուցել է «Լավագույն երիտասարդ դերասան» Նարեկ Բաղդասարյանի հետ: Նույն անվանակարգում սա նրա երկրորդ «Արտավազդ»-ն է: Այս անգամ նա ժյուրիի ուշադրությունը գրավել է «Փափլիկը» (բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան) ներկայացմամբ՝ Կորնյուդեի կերպարով: