Այսօր

3 ֆիլմ, որոնք կփոխեն առողջ ապրելակերպի վերաբերյալ ձեր պատկերացումները

  20 Ապրիլ 2021  93 դիտում
3 ֆիլմ, որոնք կփոխեն առողջ ապրելակերպի վերաբերյալ ձեր պատկերացումները

Եթե ամեն երկուշաբթի որոշում ենք հետևել առողջ ապրելակերպի կանոններին և ավանդույթի համաձայն՝ գործը կիսատ եք թողնում, ապա առաջարկում ենք դիտել այս ֆիլմերը: Առողջ ապրելակերպի վերաբերյալ ձեր պատկերացումները հաստատապես կփոխեն, իսկ դրան հետևելու ցանկությունը՝ կմեծանա:

«Ցանկանում եմ փոխվել» / Hungry for Change (2012)

 

«Ցանկանում եմ փոխվել» վավերագրական ֆիլմը ներկայացնում է տարատեսակ դիետաների, քաշի կորստի և սննդային մտածողության գաղտնիքները: Ֆիլմը կօգնի նկատել սննդի՝ շատ ուժեղ, բայց խաբուսիկ ցանկություն առաջացնող ծուղակները: Դուք կսկսեք ավելի ուշադիր լինել գնումների ժամանակ, տեսնել, թե օրինակ իրականում ինչ է թաքնված ցածր յուղայնությամբ մթերքներում: Ֆիլմն իսկապես կօգնի հաղթահարել սննդային կախվածությունը:                                                 

«Շաքար» / The Sugar (2014)

Այս ֆիլմն իիրական պատմություն է մի հետազոտության մասին, որն իրականացրել է ավստրալացի դերասան և ռեժիսոր Դամոն Գամոն: Շուրջ 3 տարի շաքար չօգտագործելուց հետո Դամոնը երկու ամիս պետք է օգտագործի «healthy» գրառմամբ մթերք, որոնց վրա նշված է ճարպերի քիչ պարունակության, բայց ոչ շաքարի՝ նորմայից բարձր լինելու մասին: 

«Բուսական» / Vegucated (2010)

Տարբեր երկրներից ժամանած երեք ամենակեր 6 շաբաթ շարունակ փորձում են բուսակեր դառնալ: Այդ ընթացքում նրանք համոզվում են, որ բուսակերությունը պաշտամունք չէ և հասկանում՝ այս ապրելակերպն ունի իր առավելությունները: Ֆիլմի հերոսները տեսնում են կենդանիների՝ արտադրական տնտեսություններում կյանքի սարսափելի պայմանները և անասնապահության՝ շրջակա միջավայրին հասցրած վնասը:               

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ