Այսօր

Հիշել ամեն ինչ. հիշողությունը բարելավող 5 մթերք

  20 Ապրիլ 2021  87 դիտում
Հիշել ամեն ինչ. հիշողությունը բարելավող 5 մթերք

Եթե դուք բավարար քանակությամբ չեք օգտագործում սպիտակուցներ, ճարպեր, C, B12 վիտամիններ, ածխաջրեր և այլ կարևոր նյութեր պարունակող մթերք, օրգանիզմը ձեզ կարող է պատժել տարատեսակ հիվանդություններով, սթրեսներով, վատ հիշողությամբ… Անդրադառնանք վերջին կետին. հիշողությունից չդժգոհելու համար առաջարկում ենք սննդակարգում ներառել հետևյալ մթերքները:

Յուղոտ ձուկ
Օգտակար նյութեր՝ «Օմեգա-3»

Ձկան յուղոտ տեսակները (օրինակ՝ սաղմոն, իշխան) հարուստ են պոլիչհագեցած ճարպաթթուներով կամ, ինչպես շատերն անվանում են, «Օմեգա-3»-ով: Այն օրգանիզմին անհրաժեշտ է սննդանյութերի սինթեզի և յուրացման համար: Փորձեք շաբաթական սննդակարգում ներառել ձկնեղեն. ուղեղը բարձրորակ ճարպերով ապահովելը շատ կարևոր է, քանի որ այն 60%-ով բաղկացած է հենց դրանցից: 

Ընկույզ 

Օգտակար նյութեր՝ ցինկ, ճարպեր, մագնեզիում

Ընկույզի տեսակները ևս օրգանիզմի համար օգտակար ճարպերի հիանալի աղբյուր են: Բացի ճարպերից՝ դրանք պարունակում են ցինկ ու մագնեզիում, որոնք բարձրացնում են տրամադրությունը, նվազեցնում անհանգստությունը, օգնում տեղեկատվությունը լավ ընկալել և մտապահել: 

Հապալաս 

Օգտակար նյութեր՝ հակաօքսիդիչներ

Շատերը գիտեն, որ հապալասն օգտակար է աչքերի առողջության համար: Այն նույնքան կարևոր է ուղեղի սնուցման համար:  Հապալասի հատապտուղներն ունեն հզոր հակաօքսիդիչ հատկություններ, սնում են ուղեղի բջիջները և պաշտպանում դրանք ոչնչացումից: Պարբերաբար հապալաս ուտելը կօգնի բարելավել հիշողությունը և արդյունավետ մշակել տեղեկատվությունը:

Բրոկկոլի

Օգտակար նյութեր՝ վիտամին K, մագնեզիում

Ոչ բոլորն են սիրում բրոկկոլի, բայց այն վիտամին K-ի և մագնեզիումի հիանալի աղբյուր է: Երկուսն էլ բարելավում են ուղեղի աշխատանքը: Այնպես որ՝ եթե ցանկանում ենք լավ հիշողություն ունենալ, սննդակարգում կանոնավոր օգտագործեք նաև բրոկկոլի: 

Գազար

Օգտակար նյութեր՝ լյուտեին

Մեզ համար այս սովորական բանջարեղենը պարունակում է շատ կարևոր նյութ՝ լյուտեին: Այն օգնում է կանխել ուղեղի՝ հիշողության համար պատասխանատու բջիջների մահը: Այնպես որ՝ օրական մի քանի գազար խրթխրթացնելը դարձրեք սովորություն:

 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ