Այսօր

«ՀամՏես» թեյարան․ Ժամանցի, քննարկումների ու տեղական մթերք փորձելու նոր վայր Մեղրիում

  22 Ապրիլ 2021  441 դիտում
«ՀամՏես» թեյարան․ Ժամանցի, քննարկումների ու տեղական մթերք փորձելու նոր վայր Մեղրիում

Այս տարվա փետրվարից Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործում է «ՀամՏես» թեյարանը։ Այն սոցիալական ձեռնարկություն է և ստացված եկամտով մարզում այլ ծրագրեր են իրականացվում։ Բացի այդ, «ՀամՏես»–ում ներկայացած է տեղական մթերք ու այլ արտադրանք, ինչը նպաստում է դրա սպառմանը։ Զրուցել ենք «ՀամՏես» թեյարանի համահիմնադիր, «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր, խորհրդի անդամ Նվարդ Խաչատրյանի հետ։

–Ինչպե՞ս է հիմնադրվել «ՀամՏես» թեյարանը։

–«ՀամՏես»–ի հիմնադիրը «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։ Մասնակցում էինք «Եվրամիությունը կանանց համար» ծրագրին ու դրա շրջանակներում նախատեսում էր, որ որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո, պետք է սոցիալական ձեռնարկություն հիմնենք, որի եկամուտը կնպաստի ՀԿ–ի այլ ծրագրերի իրականացմանը։
Սրճարան–թեյարան ունենալու միտքը վաղուց կար։ Ցանկանում էինք, որ Մեղրիում մի տեղ լինի, ուր մարդիկ կկարողանան գալ, սուրճ կամ թեյ խմել, մտքեր փոխանակել, քննարկումներ կամ դասընթացներ կազմակերպել, որը նաև ժամանցի վայր, հավաքատեղի կլինի տեղացի երիտասարդների համար։

Այնպես ստացվեց, որ համայնքապետարանի կողմից բավականին ընդարձակ տարածք էր տրամադրվել մեր կազմակերպությանը, որն էլ վերածվեց թեյարանի։

«ՀամՏես»–ի բացմանը լիովին պատրաստ էինք դեռ անցյալ տարվա մարտին, սակայն խանգարեց համավարակն ու այն պաշտոնապես բացվեց այս տարվա փետրվարին, սակայն մինչև դա էլ արդեն հասցրել ենք տարածքում քննարկումներ, դասընթացներ կազմակերպել։

Այս թեյարանը, կարելի է ասել, ամբողջացնում է մեր մի քանի ծրագրերը։ Մեր ջանքերով հիմվել էր «Մեղրի Նյուզ» լրատվականը, որը ևս այստեղից է աշխատում։ Թեյարանի երկրորդ հարկում գործում է նկարահանումների ստուդիա, որտեղ տարբեր թեմատիկ ֆոտոսեսիաներ կարող եք անել։ Նաև մտածում էինք զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոն ունենալ, որն էլ հիմա գործում է «ՀամՏես»–ում։ Այսինքն, կարող եք գալ թեյարան, սուրճ կամ թեյ խմել ու տեղեկանալ՝ մարզում ու Մեղրիում ուր կարելի է գնալ, ինչն արժի տեսնել։ Այսպես ծնվեց մեր կարգախոսը՝ «արի ՀամՏես, համ էլ՝ տես» (ծիծաղում է– հեղ․