Այսօր

Ի՞նչ պետք չէ անել մարզումներից հետո. 4 կարևոր կետ

  22 Ապրիլ 2021  113 դիտում
Ի՞նչ պետք չէ անել մարզումներից հետո. 4 կարևոր կետ

Արդյունավետ մարզումներից հետո ընդամենը մեկ սխալը կարող է ջուրը գցել ձեր տանջանքը և հանգեցնել ինքնազգացողության վատթարացման: Նման իրավիճակից խուսափելու համար առաջարկում ենք մարզումներից հետո բացառել հետևյալը.

Ուտել 

Ֆիզիկական ակտիվությունից հետո օրգանիզմին մոտ 30 րոպե անհրաժեշտ է հանգստանալու համար: Այնպես որ՝ մարզվելուց հետո անմիջապես սնվելը տեղին չէ, օրգանիզմն ի վիճակի չէ նորմալ ընդունել և մարսել սնունդը: Բացառություն են կազմում բնական սպորտային հավելումները, որոնք զգալիորեն արագ և հեշտ են մարսվում: 

Սահմանափակել ջրի օգտագործումը

Ի տարբերություն սնվելու՝ մարզումների ժամանակ և դրանցից հետո ջուր խմելը ճիշտ է: Բնականաբար, ոչ մի քանի շիշ. խմեք ըստ անհրաժեշտություն, չէ՞ որ ֆիզիկական ակտիվության հետևանքով օրգանիզմը ջուր է կորցնում: Ջրի սահմանափակումը վատ կանդրադառնա երիկամների և հետևաբար ամբողջ օրգանիզմի վրա: 

Մոռանալ թեթև վարժությունների մասին

Մարզումներն անմիջապես դադարեցնել պետք չէ: Օրգանիզմը պետք է աստիճանաբար հանգստացնել, կարգավորել սրտի զարկերի ռիթմը: Բացի այդ, նյարդային համակարգը հավելյալ ճնշում և լարվածություն կզգա, եթե մի ռեժիմից անմիջապես անցում կատարի մյուսին: Դա կարող է հանգեցնել դյուրագրգիռության և հոգնածություն: Այնպես որ՝ մի մոռացեք առաջին հայացքից անիմաստ թվացող այս կարևոր աշխատանքի մասին: 

Սուրճ խմել

Շատերը մարզումներից հետո շտապում են մի բաժակ սուրճ խմելու, ինչը վատ է անդրադառնում սրտի աշխատանքի վրա, բարձրանում է սրտանոթային ճնշումը: Դա էլ իր հերթին դանդաղեցնում է օրգանիզմի վերականգնման ընթացքը և խոչընդոտում ինսուլինի հորմոնի բնականոն աշխատանքին: Սիրելի ըմպելիքը վայելելու համար դիմացեք մեկ-երկու ժամ: 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ