Այսօր

Հետագայում նայել ծնողներիս աչքերի մեջ և տեսնել, որ իզուր չենք արել այս ամենը. Դիանա Ադամյան

  23 Ապրիլ 2021  64 դիտում
Հետագայում նայել ծնողներիս աչքերի մեջ և տեսնել, որ իզուր չենք արել այս ամենը. Դիանա Ադամյան

Չնայած երիտասարդ տարիքին՝ ջութակահար Դիանա Ադամյանը հասցրել է համերգներով հանդես գալ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Անգլիայում և այլուր:

2018 թվականին արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի: Միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Յեհուդի Մենուհինի անվան պատանի ջութակահարների միջազգային մրցույթի (1-ին մրցանակ):

Erit.am-ը զրուցել է երիտասարդ երաժշտի հետ, որն այժմ սովորում է Մյունխենի կոնսերվատորիայում:

Որպես սկիզբ կամ խաղալիք ջութակը

Ծնողներս ջութակահարներ են: Ես երաժշտական միջավայրում եմ մեծացել: Շատ հաճախ եմ գնացել ոչ միայն նրանց, այլև ուրիշ երաժիշտների համերգներին, երբեմն նաև փորձերին: Սիրում էի:

Փոքր էի, երբ ծնողներս հյուրախաղերից վերադառնալիս ինձ վարդագույն փոքրիկ ջութակ բերեցին: Այն դարձավ իմ ամենասիրելի խաղալիքներից մեկը: Երբ արդեն 5 տարեկան էի, առաջին անգամ գնացի իմ շատ սիրելի Պետրոս Հայկազյանի դասարան: