Այսօր

Հաշվապահ

  23 Ապրիլ 2021  64 դիտում
Հաշվապահ

«ԱյԹի Ռիփորթս» թիմին միանալու համար փնտրում ենք հմուտ, թիմային ոգով օժտված, եռանդուն երիտասարդ մասնագետների։

Վերջնաժամկետ՝ 22 Մայիս 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Հաշվապահություն/Հաշվետարություն/Դրամարկղ

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

«ԱյԹի Ռիփորթս» թիմին միանալու համար փնտրում ենք հմուտ, թիմային ոգով օժտված, եռանդուն երիտասարդ մասնագետների (սկսնակ և փորձառու), ովքեր սիրում են իրենց մասնագիտությունն ու գնահատում թիմային աշխատանքը։  
 

Աշխատանքային պարտականություններ

  • սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա հաշվառման և համապատասխան գրանցումների իրականացում,
  • ակտիվների և պասիվների հաշվառում միջազգային ստանդարտների և հարկային օրենսդրության պահանջների համապատասխան,
  • ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների, դրամական միջոցների, դեբիտորների և կրեդիտորների պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվառում,
  • կադրային հաշվառում, համապատասխան փաստաթղթերի կազմում,
  • հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • հաշվարկների, հայտարարագրերի, տեղեկությունների և այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում։

Անհրաժեշտ հմտություններ

  • հաշվապահական, ֆինանսական, տնտեսագիտական կամ հարակից այլ ոլորտի բարձրագույն կրթություն,
  • նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
  • Հարկային օրենսդրության իմացություն,
  • եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության և պլանավորման կարողություն,
  • ՀԾ-7 և e-invoicing ծրագրերի իմացություն
  • MS Office - ի գերազանց իմացություն։
  • անալիտիկ մտածելակերպ, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
  • անգլերենի իմացություն (կդիտվի որպես առավելություն)։

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Լրացուցիչ տեղեկություն

Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին և համապատասխանում եք նկարագրված պայմաններին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն info@itreports.am հասցեին:

Նամակի նկարագրության դաշտում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը: 

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Անձնական հմտություններ

Անկախ աշխատելու հնարավորություններ

Առաջնահերթությունները որոշելու կարողություն

Ճկունություն

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ