Այսօր

Բիզնեսի զարգացման մենեջեր

  23 Ապրիլ 2021  52 դիտում
Բիզնեսի զարգացման մենեջեր

«FINCA»-ին անհրաժեշտ է բիզնեսի զարգացման մենեջեր։


Վերջնաժամկետ՝ 10 Մայիս 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Բանկային/Վարկային

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Աբովյան

Աշխատանքի նկարագրություն

Բիզնեսի զարգացման մենեջերը պատասխանատու է բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարկատեսակների տրամադրման և զարգացման համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Ուղիղ մարքեթինգի միջոցով հաճախորդների ներգրավում և կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների ներկայացում, խորհրդատվություն
  • Վարկային հայտի ընդունում, ֆինանսատնտեսական վերլուծություն և վարկային ռիսկերի գնահատում
  • Վարկային փաթեթի կազմում, վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացի կազմակերպում
  • Հետվճարային և ընթացիկ մոնիտորինգի իրականացում
  • Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն
  • Թիրախների սահմանում, իրականացում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է վարկավորման ոլորտում)
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
  • Վերլուծական մտածողություն
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծման ունակություն
  • Ստրեսակայունություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank 4)
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Մասնագիտական հմտություններ

Ֆինանսական վերլուծություն

Վերլուծական մտածողություն

Անձնական հմտություններ

Բանակցությունների հմտություններ

Ակտիվ

Համագործակցող

Դիմումի ընթացակարգ

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) career@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով «Բիզնեսի զարգացման մենեջեր – Անուն, ազգանուն»:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ