Այսօր

Ներքին անվտանգության տեսահսկման մասնագետ

  23 Ապրիլ 2021  57 դիտում
Ներքին անվտանգության տեսահսկման մասնագետ

Դիջիթեյն ընկերությունը փնտրում է ներքին անվտանգության տեսահսկման մասնագետի։


Վերջնաժամկետ՝ 22 Մայիս 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Ընդհանուր/մասնագիտական/այլ ծառայություններ

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

Դիջիթեյն ընկերությունը փնտրում է ներքին անվտանգության տեսահսկման մասնագետի, ով տեսախցիկների միջոցով իրականացնելու է

  • ընկերության տարածքների հետևում, միջադեպերի արձանագրում և կանխում, 
  • անվտանգության խնդիրների, ռիսկերի գնահատում, ի հայտ բերում և դրանց կանխման միջոցների ձեռնարկում: 

Աշխատանքը հերթափոխային է՝ այդ թվում գիշերային, 12 ժամյա գրաֆիկով։ 

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել տեսահսկում
  • Գնահատել դիտարկվող իրավիճակը և գնահատել հնարավոր ռիսկերը,
  • Հայտնաբերված խախտումների, տեղի ունեցող արտակարգ իրավիճակների, ինչպես նաև տեսահսկման համակարգի անսարքությունների վերաբերյալ տեղեկացնել  այդ մասին անմիջական ղեկավարին,
  • Սահմանել տեսախցիկների անընդմեջ հսկողություն
  • Պահպանել աշխատանքային գաղտնիքները
  • Իրականացնել հիմնական գործառույթներին առնչվող այլ պարտականություններ

Անհրաժեշտ հմտություններ

  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի լավ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • MS Office իմացություն
  • Պատասխանատվություն
  • Զգոնություն և գաղտնապահություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Միտքը գրավոր շարադրելու ունակություն
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Հերթափոխով աշխատելու պատրաստակամություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված

Լրացուցիչ տեղեկություն

Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել «Ներքին անվտանգության տեսահսկման մասնագետ» վերնագրով։

Մասնագիտական հմտություններ

MS Word

MS Excel

Անձնական հմտություններ

Ուշադիր

Արագ կողմնորոշվելու կարողություն

Անվտանգություն

Դիմումի ընթացակարգ

Թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումեն (CV) հայերեն/անգլերեն լեզվով career@digitain.com էլ. հասցեին։ 

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ