Այսօր

Ամեն մեկն իր տեղում պետք է կերտի հաղթանակը․ Նարեկ Փոթոյան

  26 Ապրիլ 2021  125 դիտում
Ամեն մեկն իր տեղում պետք է կերտի հաղթանակը․ Նարեկ Փոթոյան

Շվիահար, կլարնետահար, “Let՝s Fly project” խմբի հիմնադիր Նարեկ Փոթոյանը վերջին ամիսներին իր ողջ էներգիան ու ժամանակն ուղղել է մշակութային հասարակական կազմակերպության աշխատանքներին։ Այն հիմնադրելու միտքն առաջացել է արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Եղբոր՝ քամանչահար Մհեր Փոթոյանի անունն է կրում կազմակերպությունը․Մհերը մեկն էր այն տղաներից, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի։

Erit.am-ի հետ զրույցում Նարեկ Փոթոյանը պատմել է  «Մհեր Փոթոյան» մշակութային ՀԿ-ի ստեղծման, ազգային մշակույթի զարգացմանն ու ժողովրդական գործիքների վերածննդին ուղղված նախագծերի, պատերազմից հետո ապրելու և գործելու կարևորության մասին։