Այսօր

#Հորիզոն2100 Գիտական, գիտագործնական և գիտաֆանտաստիկ աշխատանքների միջազգային երիտասարդական մրցույթ

  29 Ապրիլ 2021  50 դիտում
#Հորիզոն2100  Գիտական, գիտագործնական և գիտաֆանտաստիկ աշխատանքների միջազգային երիտասարդական մրցույթ

Մրցույթին մասնակցելու համար 16-ից 26 տարեկան երիտասարդները, անկախ երկրից և ազգությունից, հրավիրվում են մինչև 2021 թվականի մայիսի 31-ը գրանցվելու և աշխատանք ներկայացնելու․

ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՎելու Է ԵՐԿՈՒ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ․

  • Լավագույն գիտական հոդված, հետազոտություն, գիտագործնական աշխատանք, որն արտացոլում է մոլորակի և մարդկության ապագայի գիտական տեսլականը 2100թ․ սկզբին և տարբեր սցենարների զարգացման հեռանկարները,
  • Լավագույն գիտաֆանտաստիկ աշխատանք - գիտաֆանտաստիկ պատմվածք, էսսե, ռեպորտաժ, լրագրություն և այլն, որոնք նկարագրում են երևակայական նորարարական և յուրօրինակ գաղափարներ, ֆանտաստիկ իրադարձություններ, երևույթներ, գործընթացներ և ապագա հեռանկարներ 2100 թվականի սկզբին, տալով նրանց գիտական բացատրությունը,

ինչպես նաև առաջարկել լավագույն լուծումներ, որոնք ուղղված կլինեն․

-ապագա համաճարակների պայմաններում մարդկության խոցելիության նվազեցմանը,

-ցանկացած ոլորտում նախադրյալների և մեխանիզմների ստեղծմանը՝ հնարավոր ապագա մարտահրավերների նկատմամբ մարդկության ճկունության զարգացման և ամրապնդման համար,

- Ապագայի կառուցմանը, որտեղ ստեղծագործությունների հեղինակներն անձամբ կցանկանան ապրել և որը, նրանց կարծիքով, կհամապատասխանի ներկա և ապագա սերունդների կարիքներին ։

Պրոֆիլի ուղղություններն են․

  • Մարդկության ապագան
  • Աշխարհի ապագան
  • Գիտության, գիտելիքի կառավարման և նորարարության ապագան
  • Արհեստական բանականության, թվային միջավայրի, բիոնիկայի և այլ առանցքային տեխնոլոգիաների ապագան
  • Տնտեսության, բիզնեսի և ֆինանսական ոլորտի ապագան
  • Երկիր մոլորակի էկոհամակարգի ապագան
  • Էներգետիկայի ապագան
  • Մարդկային կյանքի ապագան
  • Մրցույթի հաղթողներն իրավունք են ստանում անվճար ․

- մասնակցելու 2021թ․ օգոստոսին Մոսկվայում կայանալիք «Ապագայի պատկերը, որը մենք ենք ցանկանում․ 2100թ-ի կանխատեսումը» ֆորումին, որտեղ նաև կշնորհվեն դիպլոմները,

-  ներկայացնելու իրենց աշախատանքները համացանցում հետևյալ կայքում՝  http://www.futurible.space/en/winners/

Գրան-Պրի տիտղոսը շնորհվում է ֆորումում հայտարարվող երկու անվանակարգերից յուրաքանչյուրի լավագույն մասնակիցին:

Բոլոր մասնակիցները կստանան վկայականներ PDF ձևաչափով։

Բոլոր հաղթողներին կշնորհվեն դիպլոմներ։

Նախագծի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը։

Մրցույթին գրանցվելու և աշխատանք ներկայացնելու, մասնակցության պայմաններին  և մրցույթի ուղղություններին ծանոթանալու, ինչպես նաև աշխատանքների նախագծման վերաբերյալ առաջարկությունների համար  խնդրում ենք հետևել հղմանը՝

Անգլերենով ցանկացած հարցի համար խնդրում ենք դիմել հետևյալ էլ․ հասցեով - contest2100@futurible.space

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ