Այսօր

Ինչպե՞ս երիտասարդներին դարձնել պետական քաղաքականության առաջնային շահառու

  30 Ապրիլ 2021  110 դիտում
Ինչպե՞ս երիտասարդներին դարձնել պետական քաղաքականության առաջնային շահառու

Ապրիլի 29-ին Ծաղկաձորում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի հերթական քննարկումը։ Աշխատաժողովին մասնակցում էին պետական գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ։

Նախագծի լրամշակման նպատակով աշխատանքային խումբ էր ձևավորվել դեռևս անցյալ տարի։ Կորոնավիրուսը, հետո նաև պատերազմը թույլ չէին տվել աշխատանքն ավարտին հասցնել։ 2021-ի փետրվարին կայացավ աշխատաժողով, որի ընթացքում խմբի անդամները քննարկեցին նախագիծը, գործողությունների ծրագիրն ու առաջարկների փաթեթը։ Անցած երկու ամիսներին նրանք պետք է նախագիծը քննարկեին երիտասարդների հետ։

Շուրջ 2 տասնյակ քննարկումներ են արվել, որոնց արդյունքներն ամփոփելու, ռազմավարության նախագիծը վերջնականացնելու համար էլ կազմակերպվել էր արտագնա աշխատաժողովը։

«Այս ռազմավարությունը ուղենիշ է ծառայելու ինչպես մեզ համար՝ որպես ոլորտի լիազոր մարմին, այնպես էլ շահագրգիռ կազմակերպությունների համար։ Պետք է համախմբենք մեր ջանքերը, որ որակյալ փաստաթուղթ դրվի սեղանին, այնպիսի ռազմավարություն, որը երիտասարդներին կօգնի ինքնակազմակերպվել, համախմբվել, մասնակցել հանրային կյանքին և դառնալ պետական քաղաքականության առաջնային շահառու»,- ողջույնի խոսքում ասաց  ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։