Այսօր

«Երիտասարդները ուսումնասիրում և պահպանում են մշակութային և բնական ժառանգությունը աշխարհի մեծ գետերի շրջաններում» միջազգային երիտասարդական առցանց մրցույթ

  03 Մայիս 2021  30 դիտում
«Երիտասարդները ուսումնասիրում և պահպանում են մշակութային և բնական ժառանգությունը աշխարհի մեծ գետերի շրջաններում»  միջազգային երիտասարդական առցանց մրցույթ

Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը հրավիրում է Ասոցացված դպրոցների ցանցի անդամներինմասնակցելու «Երիտասարդները ուսումնասիրում և պահպանում են մշակութային և բնական ժառանգությունը աշխարհի մեծ գետերի շրջաններում» խորագրով միջազգային երիտասարդական առցանց մրցույթի:

Մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել տեսահոլովակ «Փրկել գետերը», «Կենդանի մոլորակ», «Մենք միասին ենք» և «աշխարհի մեծ գետերի շրջանների մշակույթը» թեմաներից մեկի վերաբերյալ՝ անգլերեն կամ ռուսերեն:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:

Մասնակցության պարագայում տեսահոլովակը մինչև ս.թ. հունիսի 4-ը ուղարկել v.ter-petrosyan@mfa.am էլեկտրոնային հասցեին:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ