Այսօր

Ես Սրբուհին եմ, Հադրութից. չեմ սիրում իմ ցավի մասին խոսել, բայց.... Ինչպե՞ս շարունակենք ապրել

  03 Մայիս 2021  1018 դիտում
Ես Սրբուհին եմ,  Հադրութից.  չեմ սիրում իմ ցավի մասին խոսել, բայց.... Ինչպե՞ս շարունակենք ապրել

«Ես Սրբուհին եմ, Հադրութից։ Պատերազմի ժամանակ կորցրել եմ ամեն ինչ՝ տուն, հայրենիք, մանկություն, երազանքներ։ Ես չեմ կորցրել միայն հավատս։ Սպասում եմ սիրելիիս»։

«Մյուսները կամ այլք» ներկայացման մեջ գլխավոր հերոս Սրբուհի Բալայանն  այսպես է սկսում իր պատումը, ի դեպ  այն վավերագրության ժանրում անտրեպրիզային ներկայացում է, որում ներգրավված են  Թատերական  ինստիտուտի տարբեր կուրսերի ինը ուսանող։ Հենց գործող անձինք էլ գրել են իրենց պատմությունները ու խաղում են իրենց դերերը։ Սրբուհու սիրելին՝ դերասան Հայկ Ասատրյանը, պատերազմից այդպես էլ չեկավ։