Այսօր

Տվյալների հավաքագրման և մշակման մասնագետ

  05 Մայիս 2021  109 դիտում
Տվյալների հավաքագրման և մշակման մասնագետ

MaxMi ընկերությունը փնտրում է եռանդուն, մոտիվացված և ակտիվ երիտասարդ տվյալների հավաքագրման և մշակման մասնագետ։


Վերջնաժամկետ՝
03 Հունիս 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Ադմինիստրատիվ/օֆիսային

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

MaxMi ընկերությունը փնտրում է եռանդուն, մոտիվացված և ակտիվ երիտասարդ տվյալների հավաքագրման և մշակման մասնագետ։ Լավագույն թեկնածուները նրանք են, ովքեր ունեն գրելու ուժեղ հմտություններ և մեծածավալ տեղեկություն մշակելու «տաղանդ»։ Նախագծեր սկսելու, արդյունավետ վարելու և ավարտին հասցնելու համառությունն, աշխատասիրությունը և էնտուզիազմը պահանջվող բացառիկ որակներ են։
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթից-ուրբաթ 09:00-18:00, շաբաթ՝ ըստ պահանջի։
Բացառություններ կարվեն բարձր առաջսադիմություն ունեցող ավարտական կուրսերի ուսանողներին։

Աշխատանքային պարտականություններ

  • Տվյալների հավաքագրում, մշակում և թվայնացում
  • Առցանց խանութների շուկայի ուսումնասիրություն
  • Լայն սպառման ապրանքների շուկայի ուսումնասիրություն
  • Ապրանքացանկերի թվայնացում և ստանդարտացում
  • Գործընկերների հետ ինտերակտիվ կապի պահպանում և կառավարում 
  • Կատարել անհրաժեշտ փաստաթղթավորում
  • Հանդիպումների կազմակերպում
  • Պահանջվող տվյալների համացանցում որոնում և խմբավորում
  • Ընդհանուր բնույթի գործավարության իրականացում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների  իմացություն
  • Microsoft Office վարժ տիրապետում
  • Համացանցում և սոցիալական կայքերում գերազանց կողմնորոշվելու կարողություն
  • Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու կարողություն
  • Կազմակերպչական հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Ինքնուրույն աշխատելու հմտություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Աշխատավարձ: Սկսած 70 000 AMD մաքուր

Լրացուցիչ տեղեկություն

Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել info@maxmi.am էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

Windows 10

MS Office

Անձնական հմտություններ

Անկախ աշխատելու հնարավորություններ

Առաջնահերթությունները որոշելու կարողություն

Գրավոր հաղորդակցության հմտություններ

Ժամանակի կառավարում

Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ