Այսօր

ՄՌԿ և կազմակերպության զարգացման պատասխանատու

  05 Մայիս 2021  95 դիտում
ՄՌԿ և կազմակերպության զարգացման պատասխանատու

«Breavis» ընկերությանն անհրաժեշտ է ՄՌԿ և կազմակերպության զարգացման պատասխանատու։


Վերջնաժամկետ՝
30 Մայիս 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Մարդկային ռեսուրսների կառավարում

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

ՄՌԿ պատասխանատուն կազմակերպելու և համակարգելու է Ընկերության ՄՌԿ բաժնի աշխատանքները։ Նա ապահովելու է աշխատակիցների ներգրավվածության և մոտիվացիայի անհրաժեշտ մակարդակը։  ՄՌԿ պատասխանատուն իրականացնելու է Ընկերության առաքելությունը, նպատակները, արժեքները և ռազմավարությունը խթանելուն ուղղված միջոցառումներ։ Նա պատասխանատու է Ընկերության անձնակազմի կառավարման ռազմավարության մշակման և իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել և զարգացնել ընկերության ռազմավարությունը, կանոնակարգերը, ընթացակարգերը, առաջարկությունները, որոնք համապատասխանում են ընկերության ռազմավարությանն և բիզնես նպատակներին:
  • Կազմակերպել և վերահսկել Զարգացման և ՄՌԿ բաժնի ընթացիկ աշխատանքները համաձայն սահմանված ընթացակարգերի և նպատակների:
  • Մշակել և թարմացնել Ընկերության կառուցվածքը՝ այն առավելագույնս համապատասխանեցնելով ընկերության երկարաժամկետ ռազմավարությանն ու բիզնես նպատակներին:
  • Իրականացնել աշխատակիցների համալրում (հայտարարությունների կազմում և տեղադրում, հայտերի զտում, հարցազրույցների և առաջադրանքների անցկացում, ընտրություն, ընդունում և այլն), վերապատրաստում՝ ըստ մշակված ընթացակարգերի:
  • Իրականացնել աշխատակիցների բավարարվածության գնահատման ծրագրեր, բացահայտել այն ոլորտները, որոնք պահանջում են բարելավում, և մշակել բարելավման ծրագրեր:
  • Ստեղծել կապեր համալսարանների կարիերայի կենտրոնների, տարբեր աշխատանքի հայտարարությունների կայքերի և գործակալությունների, երիտասարդական ակտիվ խմբերի հետ։
  • Կազմակերպել աշխատակիցների կողմնորոշման գործընթացները համապատասխան բաժնի տնօրենների հետ միասին։
  • Համակարգել Ընկերության ներսում տեղեկատվության տարածման գործընթացը և ապահովել Ընկերության նպատակների, պրոդուկտների վերաբերյալ աշխատակիցների իրազեկվածության բարձրացումը։
  • Կազմակերպել և համակարգել Ընկերության ներսում անցկացվող միջոցառումները (հավաքույթներ, Կանանց միջազգային օր, Ամանոր և այլն)։
  • Կազմել կամ փոփոխել Ընկերության ընթացակարգերը։
  • Հավաքել, կազմել և պահպանել ՄՌԿ թղթաբանությունը՝ ցուցակներ, հաշվետվություններ և այլն։
  • Իրականացնել այլ ՄՌԿ հանձնարարություններ։ 

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է հոգեբանության, սոցիոլոգիայի կամ ՄՌԿ ոլորտում)։
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես ՄՌԿ մասնագետ։
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն։
  • Համակարգչային գիտելիքներ – Microsoft Office (պարտադիր իմացություն) Asana (ցանկալի իմացություն)
  • Հաղորդակցության և ներկայացման հմտություններ։
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
  • Ժամանակի պլանավորման հմտություններ, միաժամանակ մի քանի առաջադրանքների համակարգման և վերջնաժամկետների ճշգրիտ պահպանման հմտություններ, ճկուն աշխատելաոճի դրսևորում։
  • Աշխատանքային էթիկայի ստանդարտների տիրապետում (ազնվություն, նվիրվածություն, պատասխանատվություն), նորարարական մտածողություն, գաղտնապահություն և քաղաքական չեզոքություն։

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ

Մասնագիտական հմտություններ

Հավաքագրում/որակյալ մասնագետի ձեռք բերում

Հակամարտությունների կառավարում

ՄՌ կառավարում

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք

Անձնական հմտություններ

Ժամանակի կառավարում

Ճկունություն

Ներկայացման հմտություններ

Սթրեսակայունություն

Պատասխանատվության զգացում

Այս աշխատանքին հնարավոր է դիմել միայն ստորև Դիմումի ընթացակարգին հետևելով։

Դիմումի ընթացակարգ

Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել career@breavis.com էլ. հասցեով` «Առարկա» տողում նշելով «ՄՌԿ պատասխանատու»:

Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց, այնուամենայնիվ, հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: 

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ