Այսօր

Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց Բաց դռների օր

  06 Մայիս 2021  80 դիտում
Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց Բաց դռների օր

Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց Բաց դռների օր: Միջոցառումը հասանելի է հետևյալ լեզուներով.

ռուսերենով՝ https://openday.msu.ru/ru, անգլերենով՝ https://openday.msu.ru/en և չինարենով՝ https://openday.msu.ru/ch:

Բաց դռների օրը ելույթ կունենա Մոսկվայի պետական ​​համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ.Ա. Սադովնիչին, ինչպես նաև կիրականացվեն տեղեկատվական դասընթաց օտարերկրյա դիմորդների համար՝ 2021 թ.-ի ընդունելության առանձնահատկությունների վերաբերյալ, և առցանց խորհրդատվություն ընդունող հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Բաց դռների օրը նախատեսվում են նաև ընթացիկ կրթական ծրագրերի ներկայացում և Մոսկվայի պետական ​​համալսարանի կրթական և գիտական ​​շենքերի վիրտուալ շրջայցեր:

Առցանց Բաց դռների օրվա, ինչպես նաև օտարերկրյա դիմորդների ընդունելության վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութից:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ