Այսօր

«Երիտասարդական ֆորում»․ Քաղաքականություն, որն իրականացվում է երիտասարդների հետ և նրանց կողմից

  10 Մայիս 2021  119 դիտում
«Երիտասարդական ֆորում»․  Քաղաքականություն, որն իրականացվում է երիտասարդների հետ և նրանց կողմից

Երևանում տեղի է ունեցել «Երիտասարդական ֆորում»-ը, որին ներկա են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջույնի խոսքում կարևորել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության մշակմանը և ֆորումի մասնակիցներին մաղթել արդյունավետ քննարկում՝ ընդգծելով. «Այս ռազմավարությունը ոչ թե երիտասարդների համար է, այլ երիտասարդների հետ և նրանց կողմից իրականացվող։ Վստահ եմ՝ միասին կհաջողենք»։ ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը ներկայացրել է նախագծի գերակայությունները, նպատակները և ակնկալվող արդյունքները՝ զուգահեռ հարցեր ուղղելով նաև երիտասարդ մասնակիցներին։