Այսօր

Աշխատանքայի՞ն, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր

  17 Մայիս 2021  110 դիտում
Աշխատանքայի՞ն, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր

Հայաստանյան աշխատաշուկայում հանդիպում են դեպքեր, երբ գործատուները առաջարկում են անձի հետ կնքել ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր և իրական աշխատանքային իրավահարաբերությունները քողարկում են ծառայությունների մատուցման պայմանագրով:

Ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում՝ փաստացի աշխատողը չունի աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատանքային իրավունքների պաշպանության անհրաժեշտ երաշխիքները:    

Ծառայությունների մատուցման պայմանագրերի լուծման կարգը, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780 հոդվածով, սահմանում է, որ պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պայմանով: